ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագետները կայցելեն «Հայբուսակ» և «Մխիթար Գոշ» համալսարաններ

Հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագետները կայցելեն «Հայբուսակ» և «Մխիթար Գոշ» համալսարաններ
22.04.2014 | 13:50

Ապրիլի 21-ին կմեկնարկեն փորձագիտական խմբերի այցերը Երևանի «Հայբուսակ» և «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարաններ: Գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ): Սա հավատարմագրման գործընթացի երկրորդ փուլն է: Մինչ այս, փորձագիտական այցին ընդառաջ, ըստ ՈԱԱԿ-ի կողմից մշակած ձևաչափի, բուհերն արդեն իրենց ինքնավերլուծությունները ներկայացրել են ՈԱԱԿ, որի կողմից ձևավորված փորձագիտական խմբերն ուսումնասիրել են այն: Այցից հետո փորձագետները կամփոփեն դիտարկման արդյունքները, և խմբի ղեկավարը կներկայացնի վերջնական զեկույցը, որի հիման վրա հավատարմագրման հանձնաժողովն որոշում կկայացնի: Ձևավորված փորձագիտական 2 առանձին խմբերը, հիմնվելով միջազգային չափորոշիչների վրա, ուսումնասիրություններ են իրականացնելու հիշյալ բուհերում մինչև ապրիլի 26-ը: Փորձագիտական խմբում ընդգրկված են հայաստանյան փորձագետներ, մեկ ուսանող և մեկ միջազգային փորձագետ: Միջազգային փորձագետները Բելգիայից են:

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր Անդրե Գովերթը Բելգիայի ՔեյՀո Սինթ Լիեվեն (KaHo Sint-Lieven) համալսարանի պրոֆեսոր է, ղեկավարել է համալսարանի որակի ապահովման և կրթական ծրագրերի վերահսկման բաժինը: Բազմաթիվ գիտական հոդվածների և հրատարակությունների հեղինակ է: Որպես փորձագետ կամ փորձագիտական խմբի ղեկավար աշխատել է Բելգիայում, Խորվաթիայում, Բոսնիայում և Հերցեգովինայում:
Ֆիզմաթ գիտությունների դոկտոր , պրոֆեսոր Ժան Կորնելիսը Բրյուսելի ազատ համալսարանի (Vrije Universiteit Brussel) միջազգային համագործակցության գծով փոխռեկտորն է: Կորնելիսը 470-ից ավելի գիտական հրապարակումների հեղինակ և համահեղինակ է, նաև 4 պատենտների համահեղինակ է: Փորձագետների խումբը ապրիլի 21-23-ը կայցելի «Հայբուսակ» համալսարանի երևանյան գրասենյակ, իսկ ապրիլի 25-26-ին`Գյումրիի մասնաճյուղ: Փորձագետների երկրորդ խումբը ապրիլի 21-23-ին կայցելի «Մխիթար Գոշ» համալսարանի Վանաձորի մասնաճյուղ, իսկ ապրիլի 25-26-ին`երևանյան գրասենյակ: Բուհերում փորձագետները առանձին-առանձին հանդիպում-քննարկումներ կունենան բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, ինչպես նաև ուսանողների, շրջանավարտների, ինքնավերլուծություն կատարած խմբի հետ:

Դիտվել է՝ 1866

Մեկնաբանություններ